Իրանը զգուշանում է, որ Թրամփը կարող է վերանայել միջուկային ծրագրի պայմանները

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է վերանայել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը։ Այս մասին գրում է «Բլումբերգ» լրատվականը՝ հղում կատարելով իրանական Mehr պարբերականին։

Ջավադ Զարիֆի խոսքով՝ ոչ Իրանը, ոչ էլ Եվրոպան չեն գնա միջուկային ծրագրի վերաբերյալ նոր բանակցությունների։

Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները կրկին լարվել են Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։ Վերջինս հայտարարել է, որ Իրանի հետ հարաբերություններում «բարի չի լինելու, ինչպես իր նախորդն էր»։ ԱՄՆ-ի նոր նախագահը քննադատում է Իրանի հետ ձեռք բերված միջուկային համաձայնագիրը, իսկ Fox News հեռուստաալիքին վերջերս տված հարցազրույցի ժամանակ նա Իրանը համարել էր «ահաբեկչական համար առաջին պետություն»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.