Հարձակվել են Հունաստանում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության շենքի վրա

Հունաստանում Թուրքիայի հյուպատոսարանի շենքի վրա հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ութ հոգուց բաղկացած մի խումբ սև և կարմիր ներկերով լցված շշեր են նետել Հունաստանի Գյումուլջինե քաղաքի թուրքական հյուպատոսարանի շենքի վրա։

Ականատեսները նշում են, թե ցուցարարները, որոնք փողոցում «Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն -ճակատ»  (DHKP/C) ահաբեկչական խմբավորմանն աջակցող հունարեն պաստառներով էին, փախուստի դիմեցին՝ կարգախոսներ վանկարկելով։

Տեղի ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։

«Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն -ճակատը»  (DHKP/C) Թուրքիայում գործող ձախաթևյան ծայրահեղական կազմակերպություն է։ Ստեղծվել է 1978 թ.։ Մինչև 1994 թ-ը կոչվել է «Հեղափոխական ձախեր»։ Կրում է մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսութունը։ Թուրքիայի տարածքում կազմակերպել է մի շարք ահաբեկչական գործողություններ, որի համար էլ կազմակերպության գործունեությունը Թուրքիայում պաշտոնպես արգելված է։ Թուրքիայում, ԱՄՆ-ում և Եվրամիությունում այն համարվում է ահաբեկչական խմբավորում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.