Օբաման ինձ դուր է գալիս. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «իրեն դուր է գալիս նախկին նախագահ Բարաք Օբաման»։ Այս մասին ԱՄՆ-ի հանրապետական նախագահը հայտարարել է Fox News հեռուստաալիքի փետրվարի 6-ի եթերում։

Խոսելով նախկին նախագահի հետ ունեցած հարաբերությունների մասին՝ Թրամփն ասել է. «Մենք լավ հարաբերությունների մեջ ենք։ Նա ինձ դուր է գալիս։ Չգիտեմ՝ կխոստովանի նա, թե ոչ, բայց ես էլ իրեն եմ դուր գալիս»։

«Մենք միմյանց մասին սարսափելի բաներ էինք ասում, բայց հետո նստեցինք մեքենա և գնացինք Փենսիլվանիա պողոտա՝ բառ անգամ չխոսելով այդ մասին։ Քաղաքականությունը հետաքրքիր բան է», - պատմել է Թրամփը։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը մեկ անգամ չէ, որ Օբամային անվանել է ԱՄՆ-ի պատմության վատագույն նախագահ՝ համարելով, որ վերջինիս վարած քաղաքականությունն «իսկական աղետ է» երկրի համար։ Օբաման էլ, իր հերթին, մեկ անգամ չէ, որ կասկածի տակ է դրել Թրամփի նախագահական որակները։ Նա նշում էր, որ Թրամփի խառնվածքի մարդը չի կարող ղեկավարել Սպիտակ տունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.