Մարին Լե Պենը նախագահ դառնալուց հետո պատրաստ է հրաժարական տալ, եթե Ֆրանսիան դուրս չգա Եվրամիության կազմից

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում հանրաքվե կանցկացնի Եվրամիությունից դուրս գալու հարցով։ Այս մասին Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդը հայտարարել է LCI հեռուստաալիքի եթերում տված հարցազրույցի ժամանակ։

Լե Պենի խոսքով՝ ինքը պատրաստ է հրաժարական տալ, եթե ֆրանսիացիները չաջակցեն «Ֆրեքզիտի» գաղափարը։

Փետրվարի 4-ին Ֆրանսիայի նախագահի թեկնածուն հրապարակել է իր նախընտրական ծրագիրը, որը բաղկացած է 144 կետից։ Մասնավորապես՝ Լե Պենը մտադիր է Ֆրանսիան դուրս բերել ՆԱՏՕ-ի կազմից, ամրացնել երկրի սահմանները և լքել Շենգեն գոտին։ Նախագահ ընտրվելու դեպքում նա զգալի ուշադրություն է դաձնելու ահաբեկչության դեմ պայքարին։ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդը նշել է նաև, որ երկքաղաքացիներին զրկելու է Ֆրանսիայի քաղաքացիությունից, քանի որ դա կարող է վտանգել ազգային անվտագությունը։

Անցկացված սոցհարցումների համաձայն՝ Մարին Լե Պենն, ամենայն հավանականությամբ, կհաղթի ընտրությունների առաջին փուլում, որը կայանալու է այս տարվա ապրիլի 23-ին։ Նույն հարցումները ցույց են տալիս, որ Լե Պենն, այնուամենայնիվ, ընտրությունների երկրորդ՝ մայիսի 7-ին կայանալիք փուլում իր տեղը կզիջի անկուսակցական թեկնածու, Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնին։ Վերլուծաբանների կարծիքով՝ Մակրոնը կհավաքի 65% ձայն, իսկ Լե Պենը՝ 35%։

Ավելի վաղ նախագահական ընտրությունների հաղթողի ամենահավանական թեկնածուն Ֆրանսիայի աջ պահպանողական հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանուա Ֆիյոնն էր, որի վարկանիշը զգալի անկում է ապրել կնոջ՝ Պենելոպեի անվան շուրջ պտտվող սկանդալի արդյունքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.