Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Փետրվարի 7-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսզրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Աղբյուրի համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում նախագահները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ադրադարձել են ահաբեկչության դեմ պայքարին։

«Նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում խոսել է երկու երկրների սերտ հարաբերությունների և ահաբեկչության ցանկացած դրսևորուման դեմ համատեղ պայքարի մասին», - ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Թրամփը  պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային որպես ռազմավարական գործընկեր և ՆԱՏՕ-ի դաշնակից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.