Թրամփը զգում է Ռուսաստանի հետ ավելի շատ համագործակցելու անհրաժեշտությունը. Թերեզա Մեյ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Թրամփն ավելի շատ է զգում Ռուսաստանի հետ համագործակցելու անհրաժեշտությունը, քան նրա նախորդները։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։

«Որքանով կարող եմ եզրակացնել Թրամփի հետ ունեցած հանդիպումից հետո, նա ցանկանում է ավելի շատ համագործակցել Ռուսաստանի հետ, քան իրենից առաջ էր արվում։ Ինչ վերաբերում է իմ դիրքորոշմանը՝ ես այն հայտնել եմ Ֆիլադելֆիայում՝ հանրապետականների հետ հանդիպման ժամանակ. համագործակցիր, բայց զգույշ եղիր», - ասել է Մեյը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները և Ռուսաստանի պահվածքն անհանգստանալու առիթ է Եվրոպայի համար։

Ավելի վաղ Անգլիայում ՌԴ դեսպանատունը պատասխանել էր վարչապետի՝ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի համագործակցության մասին խոսքերին՝ թվիթերյան էջում հումորային գրառում կատարելով. «Վարչապետն ասաց. «համագոծացիր, բայց զգույշ եղիր»։ Որքանով մենք գիտենք, սառը պատերազմը վաղուց ավարտվել է»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.