Մենք հրաշքների չենք սպասում. Չուրկին

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, խոսելով ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին, հայտարարել է, որ Ռուսաստանում «չեն սպասում հրաշքների»։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում կատարելով Չուրկինի՝ RT հեռուստաալիքին տված հարցազրույցին։

«Մենք հրաշքների չենք սպասում։ Նրանց թիմը դեռ պետք է ձևավորվի։ Նշանակումն ընդամենը փոքրիկ քայլ է։ Մեզ անհրաժեշտ է համբերել և աշխատել», - ասել է Չուրկինը։

Նշենք, որ հունվարի 28-ին կայացել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի  հեռախոսազրույցը, որն առաջինն էր Թրամփի երդմնակալությունից հետո։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են մի շարք կարևոր հարցեր և պատրաստակամություն հայտնել համատեղ պայքարել «Իսլամական պետության» և մյուս ահաբեկչական խմբավորումների դեմ։ Քննարկվել է նաև առաջիկայում հանդիպում կազմակերպելու հարցը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.