Էլ Բաբում ռուսական ռազմական օդանավի հարվածից թուրք զինվորներ են սպանվել

Ռուսաստանի ռազմական ինքնաթիռը ավիահարված է հասցրել սիրիական Էլ Բաբ քաղաքի մոտակայքում գտնվող թուրքական ռազմական հենակետին։ Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիյեթ» լրատվականը՝ հղում կատարելով Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի տարածած հաղորդագրությանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ փետրվարի 9-ի առավոտյան Ռուսաստանի Դաշնության Օդատիեզերական ուժերի ինքնաթիռը Իսլամական պետության դիրքերը ռմբակոծելու ժամանակ սխալմամբ հարվածել է մոտակայքում գտնվող թուրքական հենակետերից մեկին։ Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 3 թուրք զինծառայող, վիրավորվել է՝ 11-ը։

«Հյուրիյեթը» հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ իր ափսոսանքը հայտնելով տեղի ունեցածի կապակցությամբ։

Նույն կապակցությամբ հեռախոսազրույց են ունեցել նաև երկու երկրների Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետերը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.