Ռաքքան շուտով շրջափակման մեջ կհայտնվի. ամերիկացի գնդապետ

Միացյալ Նահանգները հույս ունի, որ սիրիական Ռաքքա քաղաքը շրջափակման մեջ կհայտնվի առաջիկա շաբաթներին։ Այս մասին հայտարարել է Իրաքում և Սիրիայում միջազգային հակաահաբեկչական գործողությունների շտաբի ներկայացուցիչ, ամերիկացի գնդապետ Ջոն Դորիանը, որը տեսակապի միջոցով ճեպազրույց էր անցկացնում Պենտագոնի մամուլի կենտրոնում գտնվող լրագրողների հետ։

Մանրամասների մասին Դորիանը չի խոսել։ Թեմայի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն դրամադրելու մասին լրագրողների հարցին ամերիկացի գեներալը պատասխանել է. «Շատ դժվար է լինելու։ Ես չեմ կարող գործողության դետալների մասին հիմա ինչ-որ բան ասել»։

Նշենք, որ Իսլամական պետության ահաբեկիչները Ռաքքան գրավել են 2013 թ.՝ ավելի ուշ այն հռչակելով իրենց մայրաքաղաքը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.