Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը՝ Գերմանիայի 12-րդ նախագահ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն ընտրվել է երկրի նախագահ։ Այս մասին հայտնում է Deutsche Welle պարբերականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ փետրվարի 12-ին Բունդեսթագում կայացած քվեարկության ժամանակ նախկին արտգործնախարարի օգտին քվեարկել է 931 պատգամավոր։

Ինչպես հայտնում է Բունդեսթագի ներկայացուցիչ Նորբերտ Լամմերտը՝ քվեարկությանը մասնակցել է 1253 պատգամավոր. անվավավեր է ճանաչվել 14 ձայն, իսկ 103 պատգամավոր ձեռնպահ է քվեարկել։

Բացի Շթայնմայերից երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում էին ևս չորս թեկնածու՝ քաղաքագետ Քելն Քրիստոֆ Բուտերվերգը, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության փոխնախագահ Ալբերխտ Գլազերը, «Ազատ ընտրողներ» քաղաքական միավորման անդամ, իրավաբան Ալեքսանդր Հոլդը և Գերմանիայում հայտնի երգիծաբան Մարտին Սոնեբորնի հայրը՝ Էնգելբերտ Սոնեբորնը։

Գերմանիաի գործող նախագահ Յոահիմ Գաուկը դեռևս նախորդ տարվա ամռանը հայտարարել էր, որ չի առաջադրելու իր թեկնածությունը նախագահական ընտրություններին։

Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը ծնվել է 1956 թվականին Դեթմոլդում: 1975 թվականից Գերմանիայի  սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ է։ 2016 թվականին եղել է ԵԱՀԿ նախագահ: 2005-2009 և 2013-2017 թվականներին զբաղեցրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.