Մայքլ Ֆլինը պարզաբանումներ է տվել ՌԴ դեսպանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին

ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը հայտարարել է, որ ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ զրուցելիս «չի անցել թույլատրելիի սահմանները»։  Այս մասին Ֆլինը խոսել է Daily Caller պարբերականին տված հարցազրույցի ժամանակ։

«Մեր խոսակցությունը չի եղել պատժամիջոցերի մասին։ Մենք խոսել ենք 35 ռուս դիվանագետի մասին, որոնք արտաքսվել էին ԱՄՆ-ից», - ասել է Ֆլինը։

Նա հայտարարել է նաև, որ իրեն շատ է անհանգստացնում փաստը, որ քաղաքական գործիչների գաղտնի զրույցների բովանդակությունները հաճախ հայտնվում է մամուլում։ Ֆլինի խոսքով՝ այսպիսի տեղեկատվության արտահոսքը հանցագործություն է։ «Դուք դա համարում եք արտահոսք, սակայն այն, իրականում, ամենածանր հանցագործություններից  է», - ասել է Թրամփի նախկին խորհրդականը։

Նշենք, որ փետրվարի 13-ին Դոնալդ Թրամփն ընդունել էր Մայքլ Ֆլինի ներկայացրած հրաժարականը։ Նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնին ժամանակավորապես նշանակվել է Քիթ Քելոգը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ եղել է արտաքին քաղաքականության հարցերով Թրամփի խորհրդականը։

Նախորդ շաբաթ Washington Post պարբերականը գրել էր, որ դեկտեմբերի 29-ին, երբ Օբամայի վարչակազմը Ռուսաստանի նկատմամբ սահմանում էր հերթական պատժամիջոցները, ամերիկյան հատուկ ծառայությունները լսել են Կիսլյակի և ֆլինի հեռախոսազրույցը, որը, ըստ աղբյուրի, հենց պատժամիջոցների մասին էր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.