Սերգեյ Լավրովը հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղարի հետ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումը նախատեսված է փետրվարի 16-ին։ Այն կկայանա Գերմանիայի Բոն քաղաքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան հայտնում է, որ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաև Գերմանիայի նորանշանակ արտգործնախարարի հետ։

Հանդիպումներ են նախատեսված Չինաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության և Բրազիլիայի արտաքին գործերի նախարարների հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.