ԱՄՆ-ը վերանայում է արաբաիսրայելական հակամարտության վերաբերյալ իր մոտեցումը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի խնդիրը լուծելիս չի հիմնվելու «երկու պետություն» սկզբունքի վրա։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Մինչև այժմ ԱՄՆ-ն հրեական և արաբական պետությունների ստեղծման ճանապարհով հակամարտության կարգավորումը համարում էր Մերձավոր Արևելքում իր արտաքին քաղաքականության անկյունաքարը:

«Եթե «երկու պետություն» սկզբունքը խաղաղություն չի բերում, ապա դա այն նպատակը չէ, որին ինչ-որ մեկն ուզում է հասնել։ Նպատակը խաղաղությունն է. կլինի դա «երկու պետություն» սկզբունքի հիման վրա (եթե կողմերը ցանկանան), թե մեկ այլ կերպ։ Մենք մտադիր ենք օգնել», - հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ «երկու պետություն» սկզբունքի ձևակերպումն այնքան էլ հստակ չէ։ «Եթե հինգ մարդու հարցնենք, թե ինչ է «երկու պետություն» սկզբունքը, ապա կստանանք ութ տարբեր պատասխան», - ասել է ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչն՝ ավելացնելով, որ իրենք չեն ցանկանում թելադրել խաղաղության պայմաններ։

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 15-ին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոնում հանդիպում կունենա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփ հետ։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.