Ռուսաստանը չի վերադարձնում իր տարածքները. Զախարովա

Ղրիմը Ռուսաստանի տարածքն է, իսկ Ռուսաստանն իր տարածքները չի հանձնում ոչ մի պետության։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերի հայտարարությանն այն մասին, որ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ ՌԴ-ն Ղրիմը կվերադարձնի Ուկրաինային. գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք մեր տարածքները չենք վերադարձնում։ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության տարածքն է», - ընդգծել է Զախարովան։

2014 թ. մարտի 16-ին Ղրիմում և Սևաստոպոլում հանրաքվե էր անցկացվել Ռուսաստանի Դաշնությանը միանալու հարցով։ Հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների ավելի քան 80%-ը։ Ղրիմի և Սևաստոպոլի՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալուն կողմ էր քվեարկել ընտրողների, համապատասխանաբար, 96,7 և 95,6 տոկոսը։ Պաշտոնական Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները։
 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.