ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական դաշինք կստեղծեն Իրանի դեմ. WSJ

ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը արաբական մի շարք երկրների հետ խորհրդակցություններ է անցկացնում Իրանի դեմ ուղղված ռազմական դաշինք ստեղծելու վերաբերյալ։ Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը։

Աղբյուրը նշում է, որ դաշինքի մեջ կմտնեն Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը և Հորդանանը. ավելի ուշ կարող են միանալ նաև այլ պետություններ։ Ռազմական դաշինքի անդամները պարտավորվում են համախմբել ուժերը դաշինքի անդամ որևէ պետության վրա հաձակման դեպքում։ Դա կհամարվի որպես ագրեսիա դաշինքի բոլոր անդամների դեմ։ Հատկանշական է, որ դաշինքի անդամ երկրները պարտավորվում են տեղեկատվությամբ կիսվել Իսրայելի հետ։

Պարբերականը գրում է, որ, չնայած՝ Իսրայելը և Միացյալ Նահանգները դաշինքի անդամ չեն լինի, ԱՄՆ-ն ռազմական օգնություն կտրամադրի դաշինքին, իսկ Իսրայելը կփոխանակվի հետախուզական տվյալներով։

Նշվում է, որ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն պատրաստ են համագործակցել  Իսրայելի հետ, եթե Թրամփը վերացնի Օբամայի օրոք ընդունված օրենքը, որը 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքով զոհվածների հարազատներին թույլ էր տալիս դատական հայց ներկայացնել Սաուդյան Արաբիայի դեմ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.