ԱՄՆ պետքարտուղարի համար տեղ չի գտնվել Բոնի հյուրանոցներում

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի համար տեղ չի գտնվել Բոնի հյուրանոցներում, որտեղ նախօրեին կայացել է G20-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այս մասին գրում է «Բլումբերգ» պարբերականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ երբ Թիլերսոնը հաստատել է իր մասնակցությունը գագաթնաժողովին, քաղաքի բոլոր հյուրանոցների համարներն արդեն ամրագրված են եղել։ Պետքարտուղարը ստիպված է եղել հանգրվանել Բոնից ոչ հեռու գտնվող մի գյուղի առողջարաններից մեկում։

Հաղորդվում է, որ Թիլերսոնը խուսափել է լրագրողներից։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից առաջ ամերիկյան կողմը հեռացրել է լրագրողներին, ինչը տարակուսանք է առաջացրել Լավրովի մոտ։ Ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ Թիլերսոնը շատ կարճ հայտարարություն է արել և անմիջապես հեռացել՝ չպատասխանելով ոչ մի հարցի։

ԱՄՆ պետքարտուղար դառնալուց հետո սա Թիլերսոնի առաջին աշխատանքային այցն էր արտերկիր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.