Թիլերսոնին թույլ չեն տվել ավարտել ողջույնի խոսքը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերոսոնին թույլ չեն տվել ավարտել ողջույնի խոսքը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, որը կայացել է G20-ի անդամ երկրների արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Շնորհակալ եմ, պարոն Լավրով։ Հաճելի է Ձեզ տեսնել», - ասել է Թիլերսոնը, որից հետո հանդիպման ամերիկացի կազմակերպիչները ընդհատել են պետքարտուղարի խոսքը՝ լրագրողներին խնդրելով հեռանալ դահլիճից։ Լրագրողները, սակայն, միանգամից չեն կատարել խնդրանքը։ Associated Press-ի թղթակից Մեթյու Լին հարցրել է Սերգեյ Լավրովին՝ Մոսկվան անհանգստացած է արդյոք Վաշինգտոնում տիրող քաղաքական «մակընթացությամբ», և դա ազդեցություն ունենում է երկու երկրների հարաբերությունների վրա, թե ոչ։

«Դուք պետք է հասկանաք, որ Ռուսաստանը չի խառնվում այլ պետությունների ներքին գործերին», - պատասխանել է ՌԴ արտգործնախարարը։

Սերգեյ Լավրովի և Ռեքս Թիլերսոնի բանակցություններն ընթանում են Գերմանիայի Բոն քաղաքում՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում։ Ռուսական կողմը նշում է, որ հանդիպմանը քննարկվում է ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ հետագա աշխատանքների կազմակերպման հարցը։  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.