Անցկացվելիք սահմանադրական հանրաքվեն չի լուծի Լեռնային Ղարաբաղի խնդիրը. ՌԴ արտգործնախարարություն

Մոսկվան չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կապված լինել այնտեղ անցկացվելիք սահմանադրական հանրաքվեի հետ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությանը։

«Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն։ Ենթադրում ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների ճանապարհով։ Չենք կարծում, որ հակամարտության խաղաղ կարգավորումը կապված է այնտեղ «սահմանադրական հանրաքվե» անցկացնելու հետ», - նշված է ՌԴ արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։

Նշենք, որ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում կացնկացվի սահմանադրական հանրաքվե։ Նախնական տվյալների համաձայն՝ քվեարկությանը կարող է մասնակցել ավելի քան 100 հազար մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.