ՆԱՏՕ-ին անրաժեշտ է երկխոսել Ռուսաստանի հետ. Սթոլթենբերգ

Փետրվարի 17-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մյունխենում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Հանդիպմանը Լավրովը նշել է, որ ուրախ է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության համար և ցանկանում է մի քանի գործնական հարց քննարկել դաշինքի ղեկավարի հետ։

Ի պատասխան Լավրովի խոսքի՝ Սթոլթենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ երկխոսության խիստ անհրաժեշտություն է զգում։

«Ես գիտեմ՝ ուժի դիրքերից», - արձագանքել է Լավրովը, որից հետո Սթոլթենբերգն, ուղղելով ՌԴ արտգործնախարարին, ասել է. «Կանխատեսելի դիրքերից»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.