ՆԱՏՕ-ն չի կատարում իր պարտավորությունները հարավարևելյան ճակատում. Թուրքիայի պաշտպանության նախարար

ՆԱՏՕ-ն բավարար չափով չի կատարում իր պարտավորությունները դաշինքի հարավարևելյան ուղղությամբ, որտեղ գտնվում է Թուրքիան։ Այս մասին փետրվարի 17-ին Մյունխենում կայացած անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը։

«ՆԱՏՕ-ն հարավարևելյան ճակատում՝ որտեղ, մասնավորապես, գտնվում է Թուրքիան, դեռ չի կատարում իր պարտավորությունները։ Հույս ունենք, որ դա կշտկվի մոտ ապագայում», - հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

«ՆԱՏՕ-ն չպետքէ հրաժարվի իր պաշտպանական կարողություններից և հակառակորդերին զսպելու համար վախ սերմանելու եղանակից։ Այս առաջադրանքները դաշինքը պետք է կատարի ոչ միայն արևելյան, այլ նաև հարավային ճակատում», - ավելացրել է Ըշըքը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.