Ամերիկացի բասկետբոլիստը պնդում է, որ երկիր մոլորակը տափակ է

Ամերիկացի հանրահայտ բասկետբոլիստ Քիրի Իրվինգը կարծում է, որ երկիրը ոչ թե կլոր է, այլ՝ տափակ։ Այս մասին գրում է cleveland.com կայքը։

«Սա անգամ դավադրության տեսություն չէ։ Եթե ճանապարհորդելու ժամանակ ուշադիր հետևեք երկրի ձևին, արևի ժողերին՝ կհասանաք, որ երկիրը տափակ է, և մոլորակները դասավորված են հավասար գծով», - հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է բասկետբոլիստը, ապա վստահորեն շարունակել. «Ես բացահայտել եմ դա։ Կարծում եմ՝ մարդիկ պետք է իրենց սեփական հետազոտությունն անցկացնեն։ Դրանից հետո նրանք կամ կկիսեն իմ համոզմունքը, կամ կնետեն այն ջուրը»։

Լրագրողի հարցին, թե նա տեսել է երկիր մոլորակի պատկերը, որը ցույց է տալիս դրա կլորությունը, Իրվինգը պատասխանել է. «Ես շատ բաներ եմ տեսել, որը մեզ հրամցրել է մեր կրթական համակարգը, սակայն ավելի ուշ պարզվել է, որ դրանք ամբողջովին կեղծ են»։

Մի քանի օր անց, սակայն, բասկետբոլիստը փոխել է իր տեսակետը և հայտարարել, որ ինքը պարզել է, որ երկիրը կլոր է։

«Դա գիտականորեն անհնար է (նկատի ունի երկիր մոլորակի տափակ լինելը – խմբ.)։ Ես պարզեցի, որ գիտնականներն ապացուցել են, որ երկիր մոլորակը կլոր է», - հայտարարել է Քիրի Իրվինգը։

Հատկանշական է, որ ամերիկացի հանրահայտ այս բասկետբոլիստը սովորել է Դյուկի համալսարանում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.