Մահացել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը

Այսօր՝ փետրվարի 20-ին, Նյու Յորքում հանկարծամահ է եղել ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։ Այս մասին հայտնում է ռուսական Ռիա Նովոստին՝ հղում կատարելով ՌԴ արտգործնախարարության տարածած հայտարարությանը։

New York Post պարբերականի համաձայն՝ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը մահացել է սրտի նոպայից։

Վիտալի Չուրկինը 65 տարեկան էր։ 1974 թվականից անցել է դիվանագիտական աշխատանքի։ Եղել է Կանադայում և Բելգիայում Ռուսաստանի դեսպանը։ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականի ապրիլից։

ՄԱԿ-ի հերթական նիստը սկսվել է լռության րոպեով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.