Չեմ կարծում, թե Մեծ Բրիտանիայի կենդանաբանական այգու որևէ կենդանի կարող է թելադրել ռուսական արջին. Շոյգու

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն մեկնաբանել է իր բրիտանացի գործընկեր Մայքլ Ֆելոնի՝ մյունխենյան համաժողովի ժամանակ հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ Արևմուտքը չի ցանկանում, որ «արջն իր թաթերը գցի Լիբիայի վրա»։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Եթե շարունակենք «գազանների» թեման... Թվում է՝ իրենց զինանշանի վրա  առյու՞ծ է։ Մի հին ասացվածք կա. «Բոլոր առյուծները կատու են, բայց բոլոր կատուները չէ, որ առյուծ են»։ Թող ամեն մեկն իր գործով զբաղվի։ Չեմ կարծում, թե իրենց կենդանաբանական այգում կենդանի կա, որ կարող է թելադրել արջին», - ասել է Շոյգուն։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել էր, որ Արևմուտքին դուր չի գալիս Ռուսաստանի և Լիբիայի կապերը։ Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Մոսկվան այդ կերպ փորձում է ստուգել Արևմուտքի ուժը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.