ԱՄՆ-ն դադարեցրել է ռազմական օգնություն տրամադրել սիրիական ընդդիմությանը

ԱՄՆ-ն դադարեցրել է ռազմական օգնության տրամադրումը սիրիական ընդդիմությանը երկրի հյուսիսարևմուտքում։ Ռազմական օգնություն տրամադրելու ծրագիրը համակարգում էր Կենտրոնական հետախուզական վարչությունը։ Այս մասին գրում է Ռոյթերս պարբերականը՝ հղում կատարելով սիրիական ընդդիմության աղբյուրներին։

Նշվում է, որ ծրագիրը դադարեցվել է ծայրահեղականների կողմից կատարված հարձակումից հետո, որը տեղի է ունեցել հունվարին։

Ամերիկյան աղբյուրները նշում են, որ ընդդիմության հատկացվող ռազմական օգնության կասեցումը ոչ մի կերպ կապված չէ ԱՄՆ-ի վարչակազմի փոփոխության և Դոնալդ Թրամփի կողմից նախագահի պաշտոնը զբաղեցնելու հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.