ԱՄՆ-ում աճել է Պուտինի նկատմամբ դրական վերաբերմունք ունեցողների թիվը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ամերիկացիների դրական վերաբերմունքն աճել է՝ հատկապես հանրապետական կուսակցության համակիրների շրջանում։ Այս մասին են վկայում Gallup կազմակեպության անցկացրած սոցհարցման արդյուքները։

«Ամերկացիները հիմա Վլադիմիր Պուտինին տեսնում են ավելի դրական գույներով քան երկու տարի առաջ։ Այժմ նրա մասին դրական կարծիք ունի հարցվածների 22%-ը, իսկ 2005-ին այդ թիվը կազմում էր 13%», - գրում են հետազոտության հեղինակները։

Նշվում է, որ Պուտինի նկատմամբ չեզոք վերաբերմունք ունեցող ամերիկացիների թիվը զգալիորեն նվազել է։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ ՌԴ նախագահի վարկանիշի էական աճը պայմանավորված է հանրապետականների՝ նրա նկատմամբ ունեցած դրական վերաբերմունքով։

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հանրապետականների շրջանում Վլադիմիր Պուտինի նկատմամբ դրական վերաբերմունք ունեցողների թիվը 2015 թ. 20%-ի համեմատ այժմ հասել է 32%-ի։ Անկախ ընտրողների մոտ դրական արձագանքները նույնպես աճել են՝ հասնելով 23%-ի, նախկին 12%-ի համեմատ։ Իսկ դեմակրատների շրջանում նկատվել է հակառակ գործընթացը։ ՌԴ նախագահի նկատմամբ դրական վերաբերմունք ունեցող դեմոկրատների թիվը նվազել է՝ հասնելով 10%-ի, նախկին 15%-ի համեմատ։

Հարցումներն անցկացվել են այս տարվա փետրվարի 1-ից 5-ը։ Հարցմանը մասնակցել է ավելի քան հազար մարդ երկրի տարբեր նահանգներից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.