ԱՄՆ-ն կարող է փոխել Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի իր ռազմավարությունը. WP

Washington Post պարբերականը գրում է, որ ԱՄՆ-ն կարող է փոխել Սիրիայում Իսլամական պետության դեմ պայքարի իր ռազմավարությունը՝ կրճատելով կամ ամբողջովին հրաժարվելով օգնել ընդդիմությանը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հանձնարարել էր Իսլամական պետության դեմ պայքարի նոր ծրագիր մշակել մինչև փետրվարի վերջ։

Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-ի հիմնական նպատակը Իսլամական պետության և ահաբեկչական այլ խմբավորումների դեմ պայքարելն է՝ առանց Սիրիայի քաղաքացիական պատերազմի վրա կենտրոնանալու։

Ավելի վաղ Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները պայմանավորվել էին համատեղ գործել Էլ Բաբում և Ռաքքայում ԻՊ-ի դեմ պայքարում։ NTV հեռուստաալիքը հաղորդում է, որ Էրդողանը կոչ է արել Թրամփին դադարեցնել օգնություն ցույց տալ քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG), որին պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական խմբավորում։

Պենտագոնի հայտնած տվյալների համաձայն՝ այժմ Սիրիայում կա մոտ 500 ամերիկացի զինվորական՝ չհաշված ռազմական գործիչներին, որոնք օգնություն են տրամադրում տեղի ուժերին ԻՊ-ի դեմ պայքարում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.