Իլհամ Ալիևի կինը՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային նշանակել է երկրի առաջին փոխնախագահ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Աղբյուրի հավաստմամբ՝ Ալիևն արդեն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել և ներկայացրել է իր կնոջը՝ որպես առաջին փոխնախագահ։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ Մեհրիբան Ալիևան իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահն է։

Նշենք, որ նախորդ տարվա սեպտեբերին Ադրբեջանում անցկացված հանրաքվեի արդյունքում փոփոխություններ են կատարվել սահմանադրության 29 հոդվածներում։ Բացի փոխնախագահի պաշտոնի ստեղծումից, հիմնական փոփոխություններից էր նաև նախագահի պաշտոնավարման ժամկետը նախկին 5-ից 7 տարի դարձնելը և նախագահի թեկնածուների տարիքային սահմանափակման վերացումը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.