Սիրիայում զինյալների կողմից կռվում է նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների մոտ 9 հազար քաղաքացի. Պուտին

Սիրիայում զինյալների կողմից կռվում են Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների բազմաթիվ քաղաքացիներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հյուսիսային նավատորմի սպաների հետ հանդիպման ժամանակ. գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեր նախնական տվյալներով՝ խոսքը հազարների մասին է։ Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) տվյալների համաձայն՝ Ռուսաստանից կռվում է 4 հազար, իսկ նախկին ԽՍՀՄ երկրներից՝ մոտ 5 հազար զինյալ», - ասել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ իրենք մեծ վնաս են հասցրել Սիրիայի զինյալ ահաբեկիչներին՝ խաղաղ բանակցությունների պայմաններ ստեղծելով Սիրիայի իշխանությունների և զինված ընդդիմության միջև։

«Կատարելով ձեր մարտական առաջադրանքը հայրենիքից հեռու՝ դուք ուղղակիորեն նպաստեցիք մեր երկրի ազգային անվտանգության կազմակերպմանը», - ասել է Պուտինը՝ գոհունակություն հայտնելով զինվորականներին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.