Սիրիայի կառավարական ուժերը գրոհում են Պալմիրան

Սիրիայի կառավարական ուժերը աշխարհազորայինների հետ միասին մոտեցել են Պալմիրային։ Այս մասին հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կառավարական ուժերը գտնվում են Պալմիրայից երեք կիլոմետր հեռավորության վրա։ Նշվում է, որ Իսլամական պետության ահաբեկիչներն առաջվա պես կատաղի մարտեր չեն վարում և աստիճանաբար հեռացնում են իրենց ուժերը Պալմիրայից։

Սիրիայի կառավարական զորքերի հրամանատարությունը նպատակ է դրել վերահսկողություն հաստատել առաջին հերթին նաֆթային և գազային օբյեկտների նկատմամբ, որոնք այժմ ԻՊ գրոհայնների ձեռքում են։

Հեռուստաալիքի հաղորդած տվյալների համաձայն՝ կառավարական զորքերը չեն սահմանափակվելու Պալմիրայի գրավմամբ։ Հաձակումը կշարունակվի Էս Սուխնա օազիսի ուղղությամբ, որը գտնվում է Պալմիրայից 70 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Դրանից հետո նախատեսվում է գրոհել Դեր Զորը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.