Սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Պալմիրան

Սիրիական բանակը և աշխարհազորայինները մի շարք ռազմական հաջող գործողություններից հետո ամբողջական վերահսկողություն են հաստատել Պալմիրայի վրա։ Այս մասին հայտնում է SANA լրատվականը՝ հղում կատարելով Սիրիայի Զինված ուժերի արած հայտարարությանը։

Աղբյուրի համաձայն՝ ռազմական գործողություններին մեծ օժանդակություն է ցույց տվել նաև ռուսական օդուժը։

Հայտարարության մեջ նշված է, որ Պալմիրայի գրավումը թույլ կտա շարունակել ռազմական գործողությունները՝ ավելի շատ տարածքներ ազատագրելով ահաբեկիչներից։

Նշենք, որ Իսլամական պետության ահաբեկիչները հարձակվել էին Պալմիրայի վրա նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին։ Նրանք գրավել էին նաև քաղաքի մոտակայքում գտնվող նաֆթահանքերը և ռազմական օդանավակայանը։

Պալմիրայում գտնվող բազմաթիվ հուշարձաններ ընգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.