Թուրքիայի տարածքում սիրիական կործանիչ է ընկել

Սիրիական ռազմաօդային ուժերի կործանիչն ընկել է Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի տարածքում։ Այս մասին հայտնում է թուրքական Haberturk լրատվականը։

Աղբյուրի հավաստմամբ՝ օդաչուն, որին թուրք ուժայինները գտել են կործանիչի բեկորներից 500 մետր հեռավորության վրա, հոստիտալացվել է։

Ավելի վաղ սիրիական ռազմական ինքնաթիռի կործանման մասին լուրը հաստատել էր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։ «Սիրիական ռազմաօդային ուժերին պատկանող ՄԻԳ-21 տեսակի օդանավը կործանվել է թուրք-սիրիական սահմանին։ Այն կարող է ընկած լինել ինչպես Սիրիայի, այնպես էլ՝ մեր տարածքում», - հայտարարել էր Թուրքիայի վարչապետը։

Հաթայի նահանգապետի խոսքով՝ ռազմական ինքնաթիռը կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով։

Սիրիայի ընդդիմադիր «Ահրար ալ-Շամ» խմբավորման անդամները հայտարարել են, որ ռազմական ինքնաթիռը կործանվել է իրենց հասցրած հարվածից, որից հետո օդաչուն հասցրել է գործարկել ինքնանետիչը (կատապուլտը)։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.