Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետերը և ԱՄՆ ԶՈւ շտաբի պետերի միացյալ հանձնաժողովի նախագահը եռակողմ հանդիպում կունենան

Թուրքիայում եռակողմ հանդիպում կկայանա Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի, Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետ Հուլուսի Աքարի և ԱՄՆ Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ հանձնաժողովի նախագահ Ժոզեֆ Դենֆորդի միջև։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Աղբյուրը նշում է, որ կողմերը կքննարկեն Իրաքի և Սիրիայի անվտանգության հարցը։

«Ռուսաստանի Դաշնության ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը, Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետ Հուլուսի Աքարը և ԱՄՆ Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ հանձնաժողովի նախագահ Ժոզեֆ Դենֆորդը եռակողմ հանդիպում կունենան Անթալիայում, որտեղ կքննարկվի Սիրիայի և Իրաքի անվտանգության հարցը», - կարդում ենք ՌԴ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.