Լավրովը խոստովանել է, որ զգուշանում է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գաղտնալսումներից

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ հեռախոս չի վերցնում իր հետ կարևոր բանակցությունների գնալիս, որպեսզի «տհաճ պատմության մեջ չընկնի»։ Այսպես է նա մեկնաբանել WikiLeaks-ի կողմից հրապարակված տեղեկություններն այն մասին, թե ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) ունի ծրագիր, որը թույլ է տալիս մարդկանց հեռախոսների միջոցով հետևել վերջիններից։

«Ինչ վերաբերում է կասկածներին, որ ՀԴԲ-ի ցանցահենները կարող են թափանցել ոչ միայն մարդկանց հեռախոսների, այլ նաև ժամանակակից հեռուստացույցների մեջ, ասեմ, որ ես լսեմ եմ, որ սառնարանները նունպես օգտագործվում են այդ նպատակով։ Ես ինքս աշխատում եմ հեռախոս չվերցնել հետս կարևոր բանակցություններին», - Լավրովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ WikiLeaks-ը հրապարակել էր մի քանի հազար փաստաթուղթ, որոնք բացահայտում էին ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի ցանցահենների կողմից կիրառվող հնարքները։ Փաստաթղթերում նշված է, որ ՀԴԲ-ի կողմից ստեղծված վիրուսները կարող են վարակել Windows, Android, IOS և այլ համակարգերով աշխատող համակարգիչները, հեռախոսները, ինտերնետ սարքերը, ինչպես նաև նոր սերնդի հեռուստացույցները՝ դրանք վերածելով գաղտնալսող սարքերի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.