Վարդան Տողանյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան

Այսօր՝ մարտի 10-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Վարդան Տողանյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Վարդան Տողանյանը կփոխարինի 70-ամյա Օլեգ Եսայանին, որը Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2010 թվականի ապրիլից։

Վարդան Տողանյանը ծվել է 1967 թ. Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոցում։1984-1991 թ.թ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Նախագահում էր «Եվրասիական մեդիա խումբ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրուրդը։

Տողանյանը բացի հայերենից և ռուսերենից տիրապետում է նաև անգլերենի և ճապոներենի։ Ամուսնացած է, ունի չորս երեխա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.