Ստամբուլում ուղղաթիռի վթարից զոհվածների մեծ մասը ռուս է

Այսօր՝ մարտի 10-ին, Ստամբուլի թաղամասերից մեկում ուղղաթիռ է վթարվել։ Այս մասին հայտնում է թուրքական Milliyet լրատվականը։

Աղբյուրի հայտնած տեղեկությունների համաձայն՝ վթարը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 12:20-ի սահմաններում։ Ըստ նախնական տվյալների՝ ուղղաթիռն ընկել է ճանապարհի վրա հեռուստաաշտարակին բախվելուց հետո։ Նշվում է, որ վթարի պատճառը մառախուղն է եղել։

Ուղղաթիռի խցիկում եղել է 7 մարդ։ Ստամբուլի «Բյույուքչեքմեջե» թաղամասի ոստիկանության բաժնից հայտնում են, որ նախնական տվյալներով զոհվել է հինգ մարդ, որոնցից չորսը ռուսներ էին։

Daily Sabah թերթը գրում է, որ ուղղաթիռը պատկանում էր թուրքական Eczacıbaşı ընկերությանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.