Դանիայի վարչապետն առաջարկել է հետաձգել Թուրքիայի վարչապետի այցը Կոպենհագեն

Դանիայի վարչապետ Լարս Լոկ Ռասմուսենն առաջարկել է հետաձգել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այցը՝ հաշվի առնելով վերջերս Նիդերլանդների և Թուրքիայի միջև հարաբերությունների լարվածությունը։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը։

Լրատվականի փոխանցմամբ՝ Յըլդըրըմի այցը Դանիա նախատեսված էր մարտի վերջին։

«Նորմալ պայմաններում հաճելի կլիներ ընդունել Թուրքիայի վարչապետին, որի հետ կառուցողական զրույց ենք ունեցել 2016 թ. դեկտեմբերի 10-ին Անկարայում կայացած հանդիպմանը։ Սակայն հնարավոր չէ Կոպենհագենում հանդիպում կազմակերպել՝ հաշվի չառնելով Թուրքիայի և Նիդերլանդների միջև հարաբերություններում առկա լարվածությունը։ Հենց այս պատճառով էլ առաջարկել եմ թուրք գործըներոջս հետաձգել այցը», - ասել է Դանիայի վարչապետը։

Դանիայի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայի կողմից ժողովրդավարական արժեքների ոտնահարումը անհագստություն է պատճառում Կոպանհագենին։ Դանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ Թուրքիայի վարչապետի այցը կարող էր նշանակել, որ Դանիան մեղմ մոտեցում ունի Անկարայի կողմից ժողովրդավարական արժեքների ոտնահարմանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.