Բելգիան վիզա չի տրամադրել թուրք կրոնավորներին

Բելգիայի իշխանությունները մերժել են թուրք 4 իմամի՝ մուտքի արտոնագրի դիմումները. գրում է Hurriyetdailynews-ը՝ հղում կատարելով գերմանական Deutsche Welle-ին։

Աղբյուրը նշում է, որ թուրք իմամները նպատակ են ունեցել երկար ժամանակ աշխատել Բելգիայում։

Բելգիայի Ապաստանի և միգրացիայի հարցերով պետական քարտուղարություն ղեկավար Թեո Ֆրանկենն այս տարվա ընթացքում արդեն մերժել է վիզա ստանալու 12 իմամի դիմում՝ պատճառաբանելով, որ նրանք ցանկանում են կրոնական քարոզներ իրականացնել պետության կողմից չճանաչված մզկիթներում (Բելգիայում գտնվող 300 մզկիթից միայն 82-ն է ճանաչված պետության կողմից)։ Իմամներից տասն արդեն բողոքարկել են կայացված որոշումները։

Բելգիայի արտաքին գործերի նախարարությունն աջակցել է Ֆրանկենի՝ թուրք իմամներին վիզա չտրամադրելու որոշմանը։

Թուրք կրոնավորները կարող են հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.