Մոսկվայում Իսրայելի դեսպանին հրավիրել են ՌԴ արտգործնախարարություն

Մոսկվայում Իսրայելի դեսպան Հարի Քորենին հրավիրել են ՌԴ արտաքին գործերի նախարարություն՝ կապված իսրայելական օդուժի կողմից Պալմիրայի շրջանում Սիրիայի կառավարական ուժերին պատկանող ռազմական օբյեկտների ռմբակոծման դեպքի հետ։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում կատարելով ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Մոգդանովի հայտարարությանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ԱԳՆ-ը անհանգստացած է տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

«Մենք ունենք կապի հատուկ ալիք (նման միջադեպերը կանխելու համար) և ցանկանում ենք, որ այդ կապն աշխատի ավելի արդյունավետ», - նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Ավելի վաղ Իսրայելի դեսպանի՝ ՌԴ ԱԳՆ հրավիրվելու մասին լուրը հաղորդել էր նաև Jerusalem Post-ը։ Իսրայելական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ավիահարվածը հասցվել է ռուս զինվորականների գտնվելու վայրից ոչ հեռու։

Հիշեցնենք, որ մարտի 17-ին իսրայելական օդուժի կործանիչները, ներխուժելով Սիրիայի օդային սահման, հարձակումներ էին իրականացրել Սիրիայի Զինված ուժերին պատկանող ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Սիրիական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Գոլանի բարձրունքների մոտ հաջողվել է վնասազերծել հարձակում իրականացնող 4 կործանիչներից մեկը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.