Սիրիայում ահաբեկիչների կողմից կռվող ռուսաստանցիների թիվը հասնում է 2.500-ի. ՀԱՊԿ

Ռուսաստանցի շուրջ 2.500 մարդ Սիրիայում կռվում է ահաբեկիչների կողմից։ Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգութան պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։

«Ռուսաստանից գնացած մոտ 2000-ից 2500 մարդ՝ հաշվելով նաև Կովկասը», - Սեմերիկովի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Սիրիայում ահաբեկիչների կողմից կռվող ռուսաստանցիների թիվը հասնում է 4 հազարի։

Նախորդ տարվա հուլիսին ՀԱՊԿ այդ ժամանակվա գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրներից Սիրիայում կռվում է մոտ 10 հազար մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.