Էրդողանն Անկարայում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Մարտի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ Անկարայում ունեցած հանդիպման ժամանակ քննարկել է Իսլամական պետության դեմ պայքարում համագործակցության հնարավորությունները։ Այս մասին հայտնում է թուրքական NTV Haber-ը։

Նշվում է, որ հանդիպմանը Էրդողանը անդրադարձ է կատարել Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման հարցին՝ նշելով, որ ԱՄՆ-ում գյուլենական շարժման գործունեությունը պետք է դադարեցնել։ Թուրքիայի նախագահն առաջարկել է միջոցներ ձեռնարկել թուրք-ամերիկյան հարաբերությունների լավացման ուղղությամբ։

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավելի վաղ Թիլերսոնը հանդիպում էր ունեցել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և արտգործնախարար ՄևլութՉավուշօղլուի հետ։ Այս հանդիպման ընթացքում շոշափվել է ահաբեկիչներից Սիրիական Ռաքքայի ազատագրման հարցը։ Կողմերն անդրադարձել են նաև Վաշինգտոնի կողմից Սիրիայի քրդերին օժանդակելու՝ թուրքերի համար ցավոտ թեմային (Սիրիայի քրդերին Անկարան համարում է ահաբեկիչներ)։ Թուրքական կառավարության ներկայացուցիչներն իրենց հերթին ևս հիշեցրել են Գյուլենի արտահանձման հարցի կարևորության մասին։  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.