Բրիտանացի լրագրողուհու խիստ արձագանքը Միացյալ Թագավորության մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահի հայտարարությանը

Անգլիացի հայտի լրագրող և հաղորդավարուհի Քեթի Հոփկինսը բուռն կերպով է արձագանքել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի՝ Միացյալ Թագավորության հասցեին հնչեցրած սպառնալիքներին: Այս մասին հաղորդում է Express պարբերականը:

LBC  ռադիոընկերության հաղորդման հյուր Քեթի Հոփկինսն, իր խոսքն ուղղելով Եվրոպական հանձնաժողովի նախագահին, ասել է, որ Բրյուսելը պետք է ընդունի Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու փաստը:

«Ես չեմ հասկանում, թե մենք ինչու պետք է վճարենք դուրս գալու տուգանքը, քանի դեռ պայմանագիրը կնքված չէ:  Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ ԵՄ-ն հասկանա, որ մենք դուրս ենք եկել իր կազմից: Ուստի, Յունկե՛ր, եթե նկատել եք դուռն արդեն փակ է, և Դուք այժմ խոսում եք փակ դռան հետ»,- ավելացրել է Հոփկինսը:

Չնայած դեռ Եվրամիության կազմից դուրս գալու վերջնահաշվարկը չի ներկայացվել, բայց ենթադրվում է, որ այն կկազմի 52 միլիարդ ֆունտ ստերլինգ:

Նշվում է, որ մարտի 31-ին ԵՄ ղեկավար մարմնի կողմից  առաջարկած օրինագիծը թույլ կտա Իսպանիային վերահսկողություն սահմանել Ջիբլարթարի վրա՝ խոչընդոտելով Մեծ Բրիտանիայի և դաշնակիցների հետագա փոխհարաբերությունները:

Այս առիթով անգլիացի լրագրողուհին նշել է. «Ուզում եք ասել, որ պատրաստվում եք խլե՞լ Ջիբլարթարը: Ոչ մի դեպքում: Մենք այլևս չենք ցանկանում ձեր մասը կազմել, մենք չենք ուզում վճարել ձեր հսկայական կենսաթոշակային պակասուրդը: Մենք պարզապես ցանկանում ենք հոգ տանել մեր սեփական ժողովրդի մասին՝ անհրաժեշտ պայմաններով ապահովելով մեր ծերերին»,- հավելել է LBC ռադիոընկերության հյուրը:

Բրիտանացի քաղաքական գործիչները նույնպես զայրացած են Ջիբլարթարի «առքուվաճառքի» վերաբերյալ ԵՄ-ի հայտարարությունից:

«Ջիբլարթարը չի վաճառվում: Մեր կառավարության որոշումն անփոփոխ է: Ջիբլարթարը չի կորցնի իր ինքնավարությունն առանց սեփական ժողովրդի և Միացյալ Թագավորության համաձայնության»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Բորիս Ջոնսոնը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.