Դոնալդն ընդդեմ Դոնալդի. Թրամփը հանդիպելու է Տուսկին Եվրոպա կատարելիք նախագահական այցի ժամանակ

Դեպի Եվրոպա իր առաջին նախագահական այցի շրջանակներում Թրամփը հանդիպում է ունելալու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Այս մասին հաղորդում է Express պարբերականը:

Նրանց հարաբերությունները ի սկզբանե լարվել էին այն բանից հետո, երբ Թրամփը շարունակաբար իր նախընտրական արշավի ընթացքում վատաբանում էր Եվրամիությանը, իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Տուսկն էլ իր հերթին հիշեցնում էր, որ  ԱՄՆ-ն վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար:

Պարբերականը գրում է, որ այժմ Վաշինգտոնը և ԵՄ-ն երկխոսություններ են վարում երկու Դոնալդների մայիսյան հանդիպման վերաբերյալ, երբ Թրամփը կմեկնի Բրյուսել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ապա Սիցիլիա՝ Մեծ յոթնայկի գագաթնաժողովին մասնակցելու համար:

Սա տեղի է ունենում ԱՄՆ նախագահի և ԵՄ-ի միջև աճող լարվածության ֆոնին, երբ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յուկները հորդորել էր Թրամփին դադարեցնել հակաեվրոպական հռետորաբանությունը կամ պատրաստվել պատերազմի:

Յունկերի արձագանքը հաջորդել էր այն բանին, երբ Թրամփը ողջունել էր Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու փաստը և կոչ արել մյուս պետություններին հետևել նրա օրինակին:

Ավելի վաղ Տուսկն ասել էր. «Վաշինգտոնի նոր վարչակազմը հարցականի տակ է դնում վերջին 70 տարիների ամերիկյան արտաքին քաղաքականությունը՝ կապված Եվրամիության հետ»:

Financial Times-ին տված հարցազրույցի ընթացքում Թրամփը վերստին նշել է, որ Միացյալ Թագավորության հեռանալուց հետո Եվրամիությունը կմասնատվի:
 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.