Ստոկհոլմում բեռնատարը մխրճվել է մարդանց բազմության մեջ. կան զոհեր

Ստոկհոլմում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Նախնական տվյալներով՝ երեք մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում են Շվեդիայի պետական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Ստոկհոլմի Դրոտնինգատան փողոցում։ Ականատեսների վկայությամբ՝ բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել է բազմության մեջ: Անցորդները խուճապահար փախուստի են դիմել: Բեռնատարը կանգ է առել միայն մոտակա խանութներից մեկի ցուցափեղկին բախվելուց հետո:

Ներկա պահին իրավապահները շրջափակել են քաղաքի կենտրոնական հատվածը: Դեպքի վայր են ժամանել նաև բժիշկների և փրկարարների խմբեր: Տուժածների կոնկրետ թվի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Շվեդիայի կառավարության նախնական վարկածով՝ տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն է:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.