Եվրոպացիների մեծ մասը Թրամփի նախագահությունը վտանգավոր է համարում համաշխարհային անվտանգության համար

Եվրոպական առաջեմ երկրների և Բրազիլիայի բնակչության մեծ մասը կարծում է, որ Դոնալդ Թրամփը բացասական կերպով է ազդում համաշխարհային անվտանգության վրա։ Այս մասին են վկայում անցկացված սոցհարցման արդյունքները։

Թրամփի իշխանության գալը ամենաշատն անհանգստացնում է Գերմանիայի բնակչությանը։ Այստեղ հարցվածների 72%-ը կարծում է, որ Թրամփի նախագահ ընտրվելը լրջորեն սպառնում է համաշխարհային կայունությանը։ Նույն կարծիքին են նաև հարցմանը մասնակցած ֆրանսիացիների 64, իսկ բրազիլացիների՝ 60 տոկոսը։

Բրիտանացիների և թուրքերի կեսից ավելին նույնպես կարծում է, որ Թրամփի իշխանության գալի խարխլում է համաշխարհային անվտանգության և կայունության հիմքերը։

Այս հարցում մի փոքր լավատես են գտնվել Իտալիայի և ԱՄՆ-ի բնակիչները։ Վերոնշյալ կարծիքը կիսում են հարցմանը մասնակցած մարդկանց համապատասխանաբար 49% և 45%-ը։

Կարծիքը, թե Թրամփի իշխանության գալը դրական ազդեցություն կունենա համաշխարհային անվտանգության և կայունության վրա, կիսում են հարցմանը մասնակցած ֆրանսիացիների 6%-ը, գերմանացիների 8%-ը, բրիտանացիների և թուրքերի 11%, ինչպես նաև  բրազիլացիների և իտալացիների 13%։ ԱՄՆ-ում այս ցուցանիշը փոքր-ինչ բարձր է՝ 28%:  

Հարցումն անցկացվել է այս տարվա փետրվարի 16-22-ը միջազգային խոշորագույն հետազոտական ընկերություններից մեկի՝ TNS Global-ի կողմից։ Հարցմանը մասնակցել է նշված երկրների 7148 բնակիչ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.