Հյուսիսային Կորեան նոր միջուկային փորձարկում է պատրաստում

Հյուսիսային Կորեան ուսումնասիրող «38 Հյուսիս» ծառայությունը հայտնել է, որ երկրի հյուսիսում գտնվող Փհունգերի կոչվող վայրը «մարտական պատրաստվածության է» բերվել վեցերորդ միջուկային փորձարման համար:

«Նախորդ վեց շաբաթների գործունեությունը կապված էր հենց այս փորձարկման հետ», -  CNN-ին հայտնել է «38 Հյուսիս» ծառայության վերլուծաբան Ջոզեֆ Բերմուդեսը:

Նրանց ենթադրությունները կապված են Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի այն հայտարարության հետ, թե Հյուսիսային Կորեան կարող է «զարին» նյարդակաթվածային թունավոր գազով հագեցած հրթիռներ արձակել:

Բերմուդեսը և այլ վերլուծաբաններ, հիմնվելով կոմերցիոն արբանյակների   տրամադրած ատոմակայանի լուսանկարների վրա, փորձում են նախորդ փորձարկումները հիշեցնող տարրեր գտնել դրանցում:

Վերլուծաբանը և նրա գործընկեր Ջեք Լիուն ճշգրիտ կերպով կանխագուշակել էին սեպտեմբերին տեղի ունեցած նախորդ միջուկային փորձարկումը:

«Մենք համեմատում ենք արբանյակներից ստացած բոլոր լուսանկարները: Վերջին նկարներից պարզ դարձավ, որ ջրի մատակարարումը ատոմակայնում դադարեցվել է, ինչը նշանակում է, որ միջուկային փորձարկումն անխուսափելի է»,- նշում են փորձագետները։

Տոկիոյում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն տնօրեն Յուկիյա Ամանոն ասել էր. «Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը կայուն առաջընթաց է գրանցում»:

Ապրիլի 15-ին Հյուսիսային Կորեայում նշվում է «արևի օրը», որը նվիրված է երկրի հիմնադիր Կիմ Իլ Սոնգի 105 ամյակին: Այդ օրը հատկանշական է նաև զինամթերքի փորձարման համար: Ենթադրվում է, որ միջուկային փորձարկումը նույնպես նվիրված է այդ օրվան:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.