Յուրի Խաչատուրովը՝ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Գլխավոր քարտուղարի պաշտոնը 2017 թ. մայիսի 2-ից կզբաղեցնի ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Այս մասին հայտարարել է ՀԱԿՊ Գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Գլխավոր քարտուղարի նշանակման հարցի քննարկմանը միաձայն որոշվել է, որ այս տարվա մայիսի 2-ից այդ պաշտոնը կզբաղեցնի Յուրի Գրիգորիի Խաչատուրովը», - ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի ավարտին լրագրողներին հայտնել է Սեմերիկովը։

Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները որոշել են կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային պարգևատրել ՀԱՊԿ խորհրդի առաջին աստիճանի շքանշանով։

Յուրի Խաչատուրովը ծնվել է 1952 թ. մայսիս 1-ին։ 2008-2016 թ.թ. եղել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը։ 2016 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար և մինչ օրս զբաղեցնում է այդ պաշտոնը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.