ԱՄՆ-ի համբերությունը Հյուսիսային Կորեայի հանդեպ սպառվել է. Մայք Փենս

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Հյուսիային Կորեայի հանդեպ ԱՄՆ-ի «ռազմավարական համբերության ժամանակաշրջանն ավարտվել է». գրում է BBC-ն:

Փենսն այս հայտարարությունն արել է երկու Կորեաները բաժանող ապառազմականացված գոտում՝ Հարավային Կորեա կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Նա Սեուլ է ժամանել կիրակի՝ ապրիլի 16-ին՝ հյուսիսկորեական ձախողված հրթիռային փորձարկումից ժամեր անց:

Այսօր՝ ապրիլի 17-ին, ԱՄՆ-ն և Հվ. Կորեան մեկնարկել են համատեղ ռազմաօդային զորավարժություններ՝ Հս. Կորեայի դեմ պատրաստվածություն ապահովելու համար: Այս մասին տեղեկացնում են հարավկորեական լրատվամիջոցները:

Փենսը, որի հայրը Կորեական պատերազմի մասնակից է եղել, այցելել է Փանմունջոմ գյուղ, որտեղ կնքվել է հրադադարի պայմանագիրը:

Հվ. Կորեայի գործող նախագահ Հվան Գյո-Անի հետ զրույցում ԱՄՆ վարչապետը նշել է, որ Հս. Կորեան միջուկային և հրթիռային փորձարկումներ է իրականացրել, քանի որ  ամերիկյան նախորդ վարչակազմը «ռազմավարական համբերատարության» քաղաքականություն էր վարում, սակայն դա արդեն անցյալում է:

BBC-ի փոխանցմամբ՝ Փենսը ևս մեկ անգամ հաստատել է, որ ԱՄՆ-ն Հվ. Կորեայի կողքին է և միշտ պատրաստ է աջակցել:

Հվ. Կորեայի նախագահն իր հերթին ողջունել է իրենց տարածքում ամերիկյան հակահրթիռային պաշտպանական համակարգի (հայտնի որպես Thaad) տեղակայումը, որը նախագծված է Հս. Կորեայի սպառնալիքներից պաշտպանվելու համար:

Մաքսիմալ բարձրության տարածքի պաշտպանության համակարգը (Thaad) ոչնչացնում է ծացր և միջին բարձրության բալիստիկ հրթիռներ դրանց թռիչքի վերջնական փուլում։ Հակահրթիռային Thaad համակարգն օգտագործում է «հարվածել-ոչնչացնել» տեխնոլոգիան, որի դեպքում կինետիկ էներգիան կործանում է մուտքային հրթիռը։ Ունի 200 կմ ոչնչացման շառավիղ և հասնում է 150 կմ բարձրության։

ԱՄՆ-ն այս համակարգը նախկինում տեղակայել է Գուամում և Հավայան կղզիներում՝ Հս. Կորեայի հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.