Չեխիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Չեխիայի Հանրապետության խորհրդարանը ձայների 104 կողմ 0 դեմ 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը։ Այս մասին թվիթերյալ գրառման միջոցով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Չեխիայի խորհրդարանը քիչ առաջ 104 ձայնով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը», - գրել է Բալայանը։

Այսպիսով՝ Չեխիան նույնպես միացավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած տասնյակ երկրներին։ Չեխիայից առաջ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել և դատապարտել են հետևյալ պետությունները. Ֆրանսիա, Բելգիա, Շվեդիա, Լիտվա, Կիպրոս, Արգենտինա, Կանադա, Շվեյցարիա, Սլովակիա, Չիլի, Իտալիա, Նիդերլանդներ, Ռուսաստան, Հունաստան, Լիբանան, Վենեսուելա, Վատիկան, Լեհաստան, Ուրուգվայ (առաջինն է ճանաչել 1965 թ.- խմբ.), Բոլիվիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Բրազիլիա, Պարագվայ, Գերմանիա։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև ԱՄՆ-ի 50 նահանգից 42-ը։     

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.