Թուրքիան կվերանայի ԵՄ անդամակցության վերաբերյալ իր դիրքոոշումը. Էրդողան

Անկարան կարող է փոխել ԵՄ հնարավոր անդամակցության վերաբերյալ իր դիրքորոշումը, քանի որ Բրյուսելը երկարաձգում է բանակցություններն այս հարցի շուրջ, իսկ եվրոպական որոշ երկրներ թշնամաբար են վերաբերվում Թուրքիային։ Այս մասին «Ռոյթերս» լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Եթե նրանք անկեղծ չեն գործում, ապա մենք պետք է այլ ճանապարհ գտնենք։ Ինչու՞ պետք է ձգտենք դրան։ Մենք բանակցություններ ենք վարում արդեն 54 տարի», - հայտարարել է Էրդողանն՝ ավելացնելով, որ Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցը կարող է դրվել համազգային հանրաքվեի։

«Մեծ Բրիտանիան հարցրեց իր ժողովրդին, և ժողովուրդը քվեարկեց Եվրամիությունից դուրս գալու օգտին։ Այժմ նրանք վստահորեն շարժվում են դեպի նոր ապագա։ Նույնը եղել է Նորվեգիայում, նույնը կարող է լինել նաև Թուրքիայում», - նշել է Էրդողանն՝ ընդգծելով, որ «Եվրամիությունը ոչնչացման եզրին է»։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ մեկ կամ երկու պետություններ չեն կարող ապահովել ԵՄ-ի կենսագործունեությունը։ «Այն (Եվրամիությունը) ուժեղ դարձնելու համար պետք է Թուրքիայի պես երկիր, որը ներկայացնում է այլ հավատ, դավանում է այլ կրոն։ Թվում է, սակայն, որ ԵՄ-ում այսքանը չեն հասկանում։ Նրանց համար շատ բարդ է որպես անդամ ընդունել մուսուլմանական պետության», - կարծում է Էրդողանը։

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան չի կարողանում անդամակցել ԵՄ-ին, քանի որ վերջինս քրիստոնեական միություն է։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.