ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության պետն այցելել է Հարավային Կորեա

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) պետ Մայքլ Պոմպեոն ոչ պաշտոնական այցով ժամանել է Հարավային Կորեա: Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում է կատարելով կառավարական աղբյուրներին:

Լրատվականը տեղեկացնում է, որ Պոմպեոյի այցը կշարունակվի մինչև մայիսի 2-ը: Ենթադրվում է, որ ԿՀՎ-ի պետի այցի նպատակը Հյուսիսային Կորեայի գործողությունների հանդեպ երկու երկրների մոտեցումների համակարգումն է: Աղբյուրի համաձայն՝ նա արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել հարավկորեացի պաշտոնյաների, այդ թվում նաև Հվ. Կորեայի Ազգային հետախուզության վարչության պետի հետ: Տեղեկություններ չկան այն մասին, թե արդյոք Պոմպեոն հանդիպել է նախագահի թեկնածուների հետ։

Հիշեցնենք, որ Հարավային Կորեայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 9-ին:

Վերջին երկու ամիսների ընթացքում՝ Կորեական թերակղզում լարվածության ավելացման ֆոնին, Հարավային Կորեա են այցելել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ինչպես նաև երկրի փոխնախագահ Մայքլ Փենսը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.